Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում
30.09.2020 | 21:48

Սիրիան դատապարտում է հայկական հողերի նկատմամբ որևէ հարձակում՝ Ալ-Վաթանին հարցազրույցում ասել է ՀՀ-ում Սիրիայի դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:


«Սիրիան միշտ կողմնակից է եղել խաղաղ լուծմանը, որն ամրագրված է ՄԱԿ-ի որոշումներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներում: Այսօր ադրբեջանական զորքերը շփման գծի վրա ոտնձգություններ են կատարում, հայկական բանակն ինքնապաշտպանվում է, պետք է ընդգծել, որ թուրքական F-16 տիպի ռազմական օդանավերն ու հրետանին էլ աջակցում են ադրբեջանական բանակին»,- ասել է դեսպանը: Նա նշել է, որ առաջիկա զարգացումները կարող են տարբեր լինել, նկատի ունենալով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և ՀՀ սահմանների նկատմամբ ոտնձգության դեպքում կազմակերպության այլ անդամ պետությունները` Ռուսաստանը, Բելառուսը և այլն, պարտավոր են ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին: Հաջ Իբրահիմն ընդգծել է, որ Թուրքիան Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և Միջին Արևելքից հետո փորձում է ապակայունացնել նաև Կովկասի տարածաշրջանը:

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ